Իմ փոքրիկ անկյունը

Իմ անկյունում իմ այդ բոլոր հիշողություններն են, իմ երջանիկ մանկության պահերը, իմ դպրոցական մի փոքր դժվար տարիները: Իմ դժվարությունը
իմ հարաբերություններն էին դասընկերների հետ: Ես շատ ծանր էի տանում դա: Փորձում էի տարբեր միջոցներով շտկել
այդ իրավիճակը: Երբ հասկացա, որ անընդհատ պետք է լինեմ պայքարի մեջ, որոշեցի դասարանս
փոխել: Հիմա ես արդեն երկու տարի է, ինչ վայելում եմ իմ նոր ընկերական շրջապատը: Նրանք
ինձ օգնում են մոռանալ այդ ամենը, և ես հպարտանում եմ իրենցով: Հետևություն արեցի, որ ընկերության ընթացքում պետք է քո բոլոր ընկերների հետ շփվել իրենց բնավորությանը համատասխան: Եթե դու չես կարող համակերպվել ընկերներիդ հետ, ուրեմն դու չես կարող նրանց հետ շատ մոտիկ լինել: Սակայն դա չի նշանակում, որ դու չպետք է նրանց հետ շփվես.... Անկեղծ ասած, ես իմ կյանքը նմանացնում եմ մի արկածային հեքիաթի, որտեղ միշտ հաղթում է բարին, որտեղ միշտ հաղթում է համերաշխությունը և ընկերությունը........
Комментариев нет:
Отправить комментарий