Բան ունեմ ասելու........

Կարևորը նվերի առժեքը չէ, այլ այն, թե ինչպես են նվերը մատուցում: Կարող է դա լինել մի փոքր բան, սակայն անհրաժեշտ, տեղին և ճաշակով նվեր: Ես շատ եմ սիրում նվերներ ստանալ և նվերներ մատուցել: Նվերներ տալուց ես պատրաստվում եմ, երկար ընտրում նվերը, իսկ հետո նվիրում: Երբ նվերը լինում է իմ պատրաստածը՝ այդ ժամանակ ես ավելի պատասխանատու եմ ինձ զգում, ուզում եմ համուզված լինել, որ նվերը դուր եկավ դիմացինին: Երևի նվեր ստացողից ավելի շատ ես եմ ուրախանում:
Նվեր ստանալը և մատուցելը բոլորիս էլ հաճելի է, բայց եկեք չպարտադրենք դիմացինին նվերներ մատուցել մեզ, չսպասենք պատասխան նվերի, քանի-որ այն կարող է մեզ հիասթափեցնել:
Կյանքում կան այնպիսի բաներ, որ երբեք չես նվիրի և չես էլ կարող նվիրել՝ դա սերն է, առողջությունը, արևի ճառագայթները, որ առավոտյան թակում է պատուհանը և այլն:
Եկեք գնահատենք այն ամենը, ինչ մենք ունենք, չնախանձենք իրար և ուրախանանք ուրիշի ուրախությամբ:
Комментариев нет:
Отправить комментарий