Ամառային արձակուրդներից հետո մի տեսակ դժվար էր կրկին համակերպվելը խիստ դասաժամերին ու դպրոցական կարգ ու կանոնին: Կիսաքուն վիճակում դասի հաճախել և մի բան էլ մինչև յոթերորդ դասաժամը մնալ դպրոցում՝ մի փոքրիկ մահի է նման: Մենք՝ աշակերտներս մեր ակտիվությունը ցուցաբերում ենք մինչև հինգերորդ դասաժամը: Դրանից հետո սկսվում է մեր թոռոմած ու ընկճված վիճակը: Ծիծաղելի է նույնիսկ, թե ինչպես ենք հաշվում րոպեները, մինչև դասի ավարտը: Ապրում դասամիջոցներով և կրկին պատրաստվում այդ դաժան քառասուն րոպեներին:
Մենք՝ աշակերտներս նման խառնաշփոթի մասնակցում ենք շատ անգամ: Հաստատ տարիներ անց երանությամբ ենք հիշելու այս ջերմ ու բարի դասերն ու դասամիջոցները.. դաժան ու երկար թվացող յոթերորդ ժամը:
Комментариев нет:
Отправить комментарий