Սիամի արքան ուներ յոթ դուստր: Նրանցից վեցը չար էին, իսկ յոթերրորդը՝ Մերին ոչ միայն գեղեցիկ էր, այլև սքանչելի բնաորություն ուներ:
Սիամի արքան մի սովորություն ուներ, իր ծննդյան օրը նվերներ ստանալու փոխարեն նվերներ էր տալիս: Մի անգամ կրկին իր ծննդյան օրը նա իր դուստրերից յուրաքանչյուրին մեկական գեղեցիկ թութակ նվիրեց՝ ոսկե վանդակով: Աղջիկները շատ սիրեցին թութակներին, և սկսեցին նրանց խոսել սովորեցնել:
Մի օր, երբ արքայադուստր Մերին գնաց իր թութակին բարի լույս մաղթելու՝ նրան անկենդան գտավ: Մերին սկսեց հոնգուր-հոնգուր լաց լինել, և հանկարծ ներս մտավ մի չքնաղ թռչնակ և մի հիանալի երգ սկսեց երգել թագաորական պարտեզում: Երբ երգն ավարտվեց, արքայադուստը այլևս լաց չէր լինում:
- Ի՜նչ լավ երգ էր,- ուրախ ասաց Մերին:
Թռչնակը գլուխ տվեց և ասաց.
- Կցանկանայիր քո թութակի փոխարեն ինձ պահել: Ճիշտ է, ես այդքան էլ գեղեցիկ չեմ, բայց կարող եմ երգ երգել քեզ համար:
Արքայադուստրը ուրախությունից ծափ տվեց: Այդ օրվանից նրանք անբաժան էին: Թչռունը ուտում էր աղջա ամանից, խմում նրա բաժակից:
Մերիի չար քույրերը սկսեցին նախանձել նրան, իսկ Մեին երգելով վազում էր սենյակից սենյակ՝ թռչնակն էլ ճախրում էր նրա շուրջը՝ սոխակի պես երգելով:
Մի օր Մերիի քույրերը ասացին նրան.
- Մենք ցավում ենք, որ քո թոթակը մահացել է, մենք քեզ համար գումար են հավաքել, որպեսզի նոր թութակ գնենք քեզ համար:
- Շնորհակալություն, բայց ես արդեն ունեմ իմ թռչնակը:
- Քա թռրչունը ցանկացած պահի կարող է փախչել: Նրան վանդակը մտցրու և այլևս բաց մի թող: Միայն այդ դեպքում կարող ես ապահով լինել, որ նա այլևս չի փախչի:
Եվ Մերին որոշեց թռչնակին այլևս բաց չթողել: Թռչնակը շատ զարմացավ:
- Այս ի՞նչ կատակ է:
- Կատակ չէ: Մայրիկի կատուները այս գիշեր սենյակս էին մտել: Ինձ թվում է այսպես ավելի ապահով կլինի:
- Բայց այս վանդակը ինձ բոլորովին դուր չի գալիս:
- Լավ, միայն այս գիշեր դիմացիր, առավոտյան քեզ բաց կթողնեմ:
Թռչնակը հանգստացավ, և գլուխը դրեց թևի տակ ու խոր քուն մտավ: Առավորտյան Մերին արթնացավ թութակի ձայինց:
- Վերկաց, վերկաց, բացիր վանդակս:
- Ոչ:
- Բացիր վանդակիս դուռը: Ես ուզում եմ թռչել գնալ, ազատ ճախրել:
- Ավելի լավ է նստես այստեղ՝ քո հիանալի ոսկե վանդակում: Օրը երեք անգամ նաժիշտները քեզ ուտելիք կբերեն: Ես քեզ վանդակն եմ դրել, որովհետև շատ եմ սիրում քեզ: Ավելի լավ է մոռանաս վշտերդ և երգես:
- Ինչպե՞ս կաող եմ երգել: Ես ուզում եմ լինել ծառերի, թփերի վրա, բրնձի կանաչ արտերի մեջ…
Հաջորդ առավոտ արքայադուստրը վազեց դեպի վանդակը և սարսափած լաց եղավ: Թռչնակը ընկած էր վանդակի հատակին: Աղջիկը արագ բացեց վանդակի դռնակը նրան դուրս բերեց վանդակից և թեթևացած շունչ քաշեց՝ թռչնակի սիրտը դեռ բաբախում էր:
- Առթնացիր թռչնակ իմ, առթնաիցր, - ճչաց Մերին:
Նրա արցունքները ընկան թռչունի վրա, և նա բացեց աչքերը:
- Ես չեմ կարող երգել, եթե ազատ չեմ, իսկ եթե չերգեմ՝ կմեռնեմ:
Մերին խորը շունչ քաշեց.
- Ստացիր ուրեմն քո ազատությունը: Ես փակեցի քեզ այս ոսկե վանդակում, որովհետև սիրում էի քեզ, ու ցանկանում էի, որ ամբողջովին իմը լինես: Գնա, թռչիր դեպի լճափի ծառերը, ճախրիր բրնձե կանաչ արտերի վրայով ու երջանիկ եղիր, ինչպես դու ես ուզում:
Արքայադուստրը չկրողացավ զսպել արցունքները, որովհետև շատ դժվար է, երբ ուրիշի երջանկությւոնը քոնինից բարձ ես դասում:
Комментариев нет:
Отправить комментарий