Փետրվարին իրականացվելու է « Ոչ մետաղներ»-ից 3 նախագիծ «Կարևորագույն քիմիական տարրերը» ուսումնասիրելու համար .
- Համար մեկ տարրը Տիեզեքում` Ջրածին: Ջրածնի իզոտոպները`պրոտիում, դեյտերիում, տրիտիում: Համար մեկ նյութը Երկրագնդում `Ջուր: Լուծույթներ: Ծանր ջուր: Ջրածնի պերօքսիդ: Ջրի ֆիզ. քիմ. և ֆիզիոլոգիական հատկությունները: Ջրածինը որպես ապագայի վառելանյութ:
- Թթվածին: Թթվածնի ֆիզիկական, քիմիական և ֆիզիոլոգիական հատկությունները: Այրման ռեակցիաներ: Օդի բաղադրությունը: Լուսասինթեզ: Թունավոր նյութերը օդում: Օզոն, օզոնային շերտի քայքայման պատճառները և պայքարի ձևերը:
- Հալոգենների ընդհանուր բնութագիրը: Քլոր: Քլորաջրածին: Աղաթթու: Հալոգենների և դրանց միացությունների կիրառությունը և կենսաբանական դերը: Ուսումնական նախագծերը սովորողները կարող են ընտրել անհատապես կամ երկուսով կատարելու և ներկայացնելու համար
Նախագծերը կազմված են սովորողի կրթական պատվերը իրականացնելու համար և ուղղված են այն անհատին, ում համար.
- սովորել` նշանակում է մտածել, ուսումնասիրել, հետազոտել
- ստեղծագործական աշխատանքը առաջնային է
- ազատությունն ու կրթությունն անանջատ են:
Անհատի ոսումնառության դրդապատճառները անկասկած բազմաթիվ են, սակայն դրանք բոլորը պիտի հանգեն, մեր կարծիքով, մեկ ընդհանուր նպատակի` Սովորողները ձեռք բերած գիտելիքները, կարողությունները, հմտությունները կիրառեն և սեփական գործունեությունը դարձնեն ժամանակակից և արդյունավետ:
Комментариев нет:
Отправить комментарий