четверг, 18 августа 2016 г.

Վերադարձ

Երեք շաբաթյա հանգստից հետո այսօր ես՝ Կարինե Մանասյանս և եղբայրս՝ Արսեն Մանասյանը Քոլեջի այգում վերսկսեցինք մեր աշխատանքային գործունեությունը: Այգին երեք շաբաթվա ընթացքում ավելի գրավիչ էր դարձել, հատկապես շատ գեղեցիկ ծաղկած էին չինական կարմիր և սիրիական սպիտակ վարդերը, որոնք ակնհայտ ուշադրություն էին գրավում: Ջրեցինք չոր բույսերը, մաքրեցինք չորացած տերևներից: Ջերմոց լաբորատորիայում ևս աշխատեցինք, օգնեցինք ջրել թաղարով բույսերը, կերակրեցինք գերմանամկներին: Շատ ուրախացանք, երբ իմացանք, որ նրանց ընտանիքը համալրվել է նոր անդամներով: Ժամը 12:00-ին պետք է լինենք Մայր դպրոցում՝ Մարմարյա սրահի բույսերին խնամելու համար:  

Այսօր այսքանը:

Ֆոտոշարք











Комментариев нет:

Отправить комментарий