суббота, 7 мая 2016 г.

Մենակ էի, ինձ հետ էիր Դու…

Երբ մենակ նստած էի ու երբ ինչ-որ մեկի կարիքն ունեի, ինձ հետ էիր Դու: Դու իմ կյանքի ուրախությունն ես, մթության լույսն ու լացի ժպիտը: Դժվարի պահերին օգնել, միշտ աջակցել… Իմ ամբողջ կյանքով քեզ պարտական եմ: Շնորհակալ եմ շա՜տ-շա՜տ: Շնորհակալ եմ, Մայրի՛կ, որ քո կյանքի մեծ մասը նվիրել ես ինձ, օգնել, պահպանել  ես ժպիտը իմ դեմքի: Շնորհակաություն քո խորհուրդների համար, միշտ կօգտվեմ քո խորհուրդներից: Շնորհակալ եմ շա՜տ-շա՜տ:
Картинки по запросу lonely wallpaperՇնորհակալություն, ընկե՛ր, որ դու կաս, ու օգնում ես ինձ: Միշտ եղել ես կողքիս ու օգնել հասնել իմ նպատակին: Շնորհակալ եմ շա՜տ-շա՜տ:
Իմացեք, որ դուք իմ կյանքում շատ մեծ տեղ եք զբաղեցնում, և երբ մենակ էի, ինձ հետ էիք Դուք:

Ուզում եմ իմանաք, որ ես ել եմ փորձել որոշ չափով ձեզ օգտակար լինել, աջակցել: Միշտ ցանկացել եմ ինչ-որ բանով Ձեզ օգտակար լինել, ուշադիր լինել Ձեր հանդեպ…

 Երբ մենակ նստած էի, ու երբ ինչ-որ մեկի կարիքն ունեի, ինձ հետ էիք Դուք…

Комментариев нет:

Отправить комментарий