среда, 30 ноября 2016 г.

Գիշերային մտքերի մեջ...

Գիշեր է, նստած եմ սենյակումս, մտածում եմ տարբեր բաների մասին ու հասկանում եմ, որ ամբողջ օրը միշտ ուրախ, կատակասեր, զվարճալի, գժուկ աղջիկը ինչի է վերածվում գիշերվա մթին: Ցերեկային լույսի ներքո դա ընդամենը դիմակ է, որ կրում են բոլորը ուժպտում են”: Ժպիտի միջոցով մենք թաքցնում ենք մեր ցավը, տխրությունը ու հաճախ արցունքները: Այս կյանքըլացելուաստիճան ծիծաղելի է դառնում:
Ամեն մարդ իր հոգու մեջ զգում է ցավ, ինչ որ իրադարձությունից մնացած, ինչ որ մեկի պատճառով զգացած ու ամենքը յուրովի են տառապում, սակայն շատ քչերն են, որ իրենց մեջ ուժ են գտնում և ծիծաղի միջոցով թաքցնում են ցավը, իսկ ոմանք չեն կարողանում ու այդ ցավի պատճառով կործանվում են, չկարողանալով հաղթահարել այն ու մոռանալ: Ասում են` ամենաբարձր ծիծաղում են նրանք, ում սրտում ամենամեծ ցավն է ապրում:
 Կարծում եմ, իմաստ չունի ինչ որ մեկին պատմել տխրության կամ հոգու խորքում եղած ցավի մասին, որովհետև դա ոչ մեկին չի հետաքրքրում: ՈՒ՞մ ցույց տաս, ու՞մ պատմես,եթե նույնիսկ լաց լինես էլ, կգան կհարցնեն, կիմանան, թե ինչ է պատահել ու վերջ: Մի մասը կտխրի, մի մասը կսկսի բամբասել ու բոլորին պատմել, ոմանք նույնիսկ կուրախանան, ու միայն այն մարդիկ կհասկանան քեզ, ովքեր իրոք հարազատ են դարձել, ում առանց մի փոքր կասկածելու ընկերուհի կարող ես կոչել ու նրանք առանց հարցեր տալու, ամեն ինչ կանեն, որ ցավոտ չլինի: Բայց, նույնիսկ նրանք չեն կարողանա թեթևացնել ցավդ, միայն նրանց պատմելով կարող ես հանգստացած զգալ ինքդ քեզ: Միայն իսկական ընկերդ կհասկանա քեզ, կհասկանա անկեղծ ես ժպտում, թե ուղակի տխրությունդ թաքցնելու համար:

Комментариев нет:

Отправить комментарий