среда, 9 ноября 2016 г.

Աշնան կամակոր տերևը


Գունեղ աշնանը հաջորդեցին անձրևոտ, տխուր ու միապաղաղ եղանակները: Ամենուրեք աչքի էր զարնում տերևների առատությունը: Հաճախ տերևեաթափն այնքան գեղեցիկ էր, որ մեծ կաթիլներով դեղին անձրև էր հիշեցնում: 
Յուրաքանչյուր տերև արդեն զգում էր, որ ձմեռը սարերի երևում չէ, և հուսահատված սպասում էր այն վերջին քամուն, որն իրեն պոկելու էր մայր ծառից: 
Սլացիկ բարդու վերին ճյուղին հաշված տերևներ էին մնացել: Նրանցից մեկը որոշել էր ինչ գնով էլ լինի, ամուր կպած մնալ ծառին և վայր չընկնել:
Անձրևի ընթացքում պատսպարվում էր հարևան տերևների արանքում: Երբ սուլում էր սառնաշունչ քամի՝ սեղմվում էր ծառին: Երբ քույր տերևները սվսվալով ցած էին ինջնում լացակումած ու վախվործ հետևում էր նրանց վայրէջքին:
«
Տեսնես վերջս ինչ է լինելու: Կարող եմ արդյոք դիմանալ քամուն, անձրևին ու ցրտին: 

Այնպես եմ ուզում մնալ այստեղ, վերևում:
Չէ, ինչ էլ լինի, պայքարելու եմ մինչև վերջ, ու չեմ լքելու մայրիկիս»,-մտածում էր տերևը ու սրթսրթում ցրտից:
Բայց ցրտերը սաստկացան, քամիներն ավելի հաճախակի դարձան, և միալար ու թախծոտ անձրևներից տերևները խշշոցով թափվում էին ու թափվում: 
Մի քնի օր անց տերևը միայնակ, թշնած ու մրսած փորձում էր խուսափել տխուր վախճանից, բայց ի վերջո հասկացավ, որ անիմաստ է այդ ամենը, որ ամեն ինչ կարգավորված է բնության կողմից, որ ճիշտը ծառից պոկվելն ու մայր հողին խառնելն է: 

Комментариев нет:

Отправить комментарий