четверг, 29 декабря 2016 г.

Անձրև

Картинки по запросу ԱնձրևԱնձրև,անձրևինչքան հոգեհարազատ է այս բառը իմ ականջներին ու շուրթերին…. Ինչքան եմ անձրևի սառը կաթիլների տակ քայլել ու խորհելԱնձրևի ժամանակ մտքերն ինձ հանգիստ չեն տալիս,չեն թողնում մի վարկյան վայելեմ անձրևի սաոը ներկայությունը : Անընդհատ հիշում եմ մանկությունս, հիշում եմ `բոլոր այն խենթ պահերը, որ ապրել եմ, հիշում եմ նաև այն հիմար վեճերը, որի մեջ ընկնում էինք մեր իսկ հիմարության պատճառով, հիշում եմ` այն խենթությունները, որոնց պատճառով շատ եմ տուժվել….
Մի խոսքով հիշում եմ ամեն -ամեն ինչը, որ ապրել եմ ու ապրում եմ ու, որ համոզված եմ կյանքում չեմ մոռանա: Հիշողությունների գիրկն ընկնելուց հետո միանգամից սթափվում եմ ու արդեն սկսում եմ մտածել ապագաիս մասին,որ խոստումնալից ու անփորձանք է երևում,սակայն ինչքան դժվարությունների ու փորձությունների միջով պիտի անցնեմԱպագայում համոզված եմ,որ ինձ սպասում են`  կորուստներ, ձեռքբերումներ, կարոտ, սեր, տխրություն, ուրախություն…..մի խոսքով ապագայում հաստատ ստիպված եմ լինելու անցնելու ամենամեն ինչի միջով: Անձրևն իմ մեջ կենդանացնում է այնպիսի զգացմունքներ,որոնք խոր քուն էին մտել հոգուս խորքերում ,որոնց մասին դեռ ինքս էլ չգիտեիԱշունն ինձ համար դեռ փոքրուց`սիրելի,բայց խորհրդավոր եղանակ եր,սակայն չէի կարողանում հասկանալ պատճառը և հիմա երջանիկ եմ,երձանիկ եմ քանի որ բացահայտել եմ ինձ այդքան տանջող հարցի պատասխանըԱնձրև ահա թե,որն եր ինձ այդքան տանջող հարցի պատասխանը: Անձրևը իր կախարդական շնչով պատկերում և նկարազարդում է աշնանային մելամաղձոտ տեսարանը`դարձնում է առավել խորհրդավոր,գրավիչ ու սիրելի :

Комментариев нет:

Отправить комментарий