вторник, 10 января 2017 г.

Ձմեռային ուսումնական ճամբար (օր II)

Այսօր ճամբարի երկրորդ օրն է: Այսօր կրկին մեզ այցելեցին մեկ կրտսեր ընկերները: Այս անգամ նրանք ավելի շատ էին, քան երեկ: Սկսեցինք նորից սովորեցնել պարը, քանի-որ երեխաները ավելացել էին: Այս անգամ մեզ մոտ ավելի դժվար ստացվեց: Հետո զգացինք, որ նրանք հոգնել են և միասին խաղ խաղացինք:  Հանգստանալու համար գնացինք փոքր դահլիճ: Մի քիչ զրուցեցինք, և քանի-որ Մարինեի ծննդյան օրն էր անմիջապես սթափվեցինք և գնացիինք նշելու: Հետո գնացինք ընկեր Նարինեի մոտ, քանի-որ նրա հետ առանձին նախագիծ ունենք: Նախագիծը վերլուծելուց հետո իրար հրաժեշտ տվեցինք, և վերաձարդանք տուն:

Комментариев нет:

Отправить комментарий