четверг, 7 сентября 2017 г.

Ախ այդ յոթերորդ ժամը...

Ամառային արձակուրդներից հետո մի տեսակ  դժվար էր կրկին համակերպվելը խիստ  դասաժամերին ու դպրոցական կարգ ու կանոնին: Կիսաքուն վիճակում դասի հաճախել և մի բան էլ մինչև յոթերորդ դասաժամը մնալ դպրոցում՝ մի փոքրիկ մահի է նման: Մենք՝ աշակերտներս մեր ակտիվությունը ցուցաբերում ենք մինչև հինգերորդ դասաժամը: Դրանից հետո սկսվում է մեր թոռոմած ու ընկճված վիճակը: Ծիծաղելի է նույնիսկ, թե ինչպես ենք հաշվում րոպեները, մինչև դասի ավարտը: Ապրում դասամիջոցներով և  կրկին պատրաստվում այդ դաժան քառասուն րոպեներին:

Մենք՝  աշակերտներս նման խառնաշփոթի մասնակցում ենք շատ անգամ: Հաստատ տարիներ անց երանությամբ ենք հիշելու այս ջերմ ու բարի դասերն ու դասամիջոցները.. դաժան ու երկար թվացող յոթերորդ ժամը:

Комментариев нет:

Отправить комментарий