воскресенье, 28 января 2018 г.

9-րդ դաս. Նախագծեր` փետրվար 2018

 Փետրվարին   իրականացվելու  է « Ոչ մետաղներ»-ից  3  նախագիծ «Կարևորագույն քիմիական տարրերը»  ուսումնասիրելու  համար .

  • Համար մեկ տարրը Տիեզեքում` Ջրածին: Ջրածնի իզոտոպները`պրոտիում, դեյտերիում, տրիտիում: Համար  մեկ  նյութը Երկրագնդում `Ջուր: Լուծույթներ:  Ծանր  ջուր: Ջրածնի  պերօքսիդ: Ջրի ֆիզ. քիմ. և  ֆիզիոլոգիական  հատկությունները: Ջրածինը  որպես  ապագայի  վառելանյութ:
  • Թթվածին: Թթվածնի ֆիզիկական, քիմիական  և  ֆիզիոլոգիական  հատկությունները: Այրման  ռեակցիաներ:  Օդի  բաղադրությունը: Լուսասինթեզ: Թունավոր  նյութերը  օդում: Օզոն, օզոնային  շերտի  քայքայման  պատճառները  և  պայքարի  ձևերը:
  • Հալոգենների ընդհանուր  բնութագիրը: Քլոր: Քլորաջրածին: Աղաթթու: Հալոգենների  և  դրանց  միացությունների  կիրառությունը  և  կենսաբանական  դերը:                                                                                                                                                                                            Ուսումնական  նախագծերը   սովորողները կարող են ընտրել անհատապես կամ երկուսով  կատարելու  և  ներկայացնելու  համար
Նախագծերը կազմված  են  սովորողի  կրթական  պատվերը  իրականացնելու   համար  և  ուղղված  են  այն  անհատին,  ում  համար.
  • սովորել` նշանակում է մտածել, ուսումնասիրել, հետազոտել
  • ստեղծագործական աշխատանքը առաջնային  է
  • ազատությունն ու կրթությունն  անանջատ  են:
Անհատի  ոսումնառության  դրդապատճառները  անկասկած  բազմաթիվ  են, սակայն  դրանք  բոլորը  պիտի  հանգեն, մեր  կարծիքով,  մեկ  ընդհանուր նպատակի`   Սովորողները  ձեռք  բերած  գիտելիքները, կարողությունները,   հմտությունները  կիրառեն   և  սեփական  գործունեությունը  դարձնեն ժամանակակից  և  արդյունավետ:

Комментариев нет:

Отправить комментарий