вторник, 3 ноября 2015 г.

Չարլի Չապլին

Չարլի Չապլինի 25 իմաստուն մտքերը


1. Ես և՛ չեմ հավատում ոչ մի բանի, և՛ ոչինչ չեմ ժխտում: Այն, ինչը որ կարելի է երևակայել, նույնքան մոտ է ճշմարտությանը, որքան և այն, ինչը կարելի է ապացուցել մաթեմատիկորեն:
2. Ես ավելի քան 40 տարի ծիծաղեցրել եմ մարդկանց, բայց ես ավելի շատ լաց եմ եղել, քան նրանք ծիծաղել են:
3. Արվեստը, նախքան մարդուն թևեր տալը, որպեսզի նա թռչի ամպերից վեր, սովորաբար կոտրում է նրա ոտքերը:
4.  Քանի դեռ մարդիկ կմեռնեն ազատության համար, ազատությունը չի մեռնի:
5. Քո մերկ մարմինը պետք է պատկանի նրան, ով կսիրի քո մերկ հոգին: 
6. Հաջողությունը հրաշալի բան է, բայց նրան սովորաբար ուղեկից է լարվածությունը: Չլինի հանկարծ ետ մնաս այդ անհավատարիմ հավերժահարսից, որ կոչվում է փառք:
7. Հանդիսատեսին դուր է գալիս հերոսների փոխարեն տառապել:
8. Մի՛ վաճառիր սիրտդ ոսկով ու զարդարանքներով: Իմացիր, որ ամենամեծ ադամանդը արևն է, իսկ այն հավասարապես լուսավորում է բոլորին:
9. Պոեզիան, ըստ էության, սիրային նամակ է` ուղղված ամբողջ աշխարհին:
10. Մարդիկ երկրի վրա ավելի անհաստատ են, քան լարախաղացները երերուն լարի վրա:  
11. Աշխարհում գոյություն ունի մարդկանց յուրօրինակ եղբայրություն, մարդիկ, ովքեր կրքոտ ձգտում ունեն դեպի գիտելիքը:
12. Ես կարծում եմ, որ հավատը մեր բանականության շարունակությունն է ակնհայտի սահմաններից դուրս: Դա այն բանալին է, որը երևան է հանում անճանաչելին: Ժխտել հավատը նշանակում է հերքել ինքդ քեզ  և քո մեջ այն ոգին, որը առաջ է մղում քո ստեղծագործ ուժը:
13. Ես ոչինչ չեմ ցանկանում զոհաբերել հանուն քաղաքականության, եթե ինքս չեմ հավատում այն նպատակին, որին այն ձգտում է:
14. Երբ ես տեսնում եմ, թե մինչև ինչ աստիճան են խեղաթյուրում նույնիսկ ամենամոտ անցյալի իրադարձությունները, սկսում եմ միանգամայն կասկածամտորեն վերաբերվել պատմությանը որպես այդպիսին: Ես կասեի, որ արվեստի ստեղծագործությունները պարունակում են շատ ավելի ճշմարիտ փաստեր և մանրամասներ, քան պատմական տրակտատները:
15. Ծիծաղը մարտահրավեր է ճակատագրին. մենք ծիծաղում ենք գիտակցելով մեր անկարողությունը բնության ուժերի հանդեպ... Ծիծաղում ենք, որպեսզի չխելագարվենք:
16. Ցածր ծագումն անպայման մի ինչ-որ տեղ արտահայտվում է նույնիսկ հանճարներից մեծագույնի ստեղծագործության մեջ:
17. Երբ ծախսես երկու ֆրանկ, հիշի՛ր, որ երրորդը քոնը չէ: Այն պետք է պատկանի այն անծանոթին, ով ունի դրա կարիքը:
18. Որտեղի՞ց են վերցվում գաղափարները: Միայն համառ որոնումներից, որ սահմանակից են խելագարության:
19. Գիտության առաջընթացը իր ետևում է թողնում մարդկային բարոյականությունը:
20. Բոլոր երեխաներն այս կամ այլ կերպ հանճարներ են: Խնդիրն այն է, որ այդ հանճարեղությունը ի հայտ բերվի:
21. Հանուն արվեստի բեմի վրա կարելի է հայտնվել նաև մերկ, սակայն այնտեղից պետք է վերադառնալ հագնված ու մաքրված:
22. Կյանքը ողբերգություն է, երբ տեսնում ես այն խոշոր պլանով և կատակերգություն, երբ նայում ես նրան հեռվից:
23. Երբեք չպետք է թույլ տաս քեզ չափից ավելի երկար օրորվել հասարակության հաճոյախոսությունների: Դա սուֆլեի պես բան է. ժամանակի հետ կնստի:
24. Երիտասարդությանը հատուկ է անխորտակելի լավատեսությունը, որը ենթագիտակցաբար զգում է, որ դժբախտությունն էլ անցողիկ է:
25. Գաղափարները գալիս են, երբ նրանց կրքոտ որոնում ես, երբ գիտակցությունը դառնում է մի զգայուն ապարատ` պատրաստ արձանագրելու յուրաքանչյուր ցնցում, որ արթնացնում է երևակայությունը: 





















Комментариев нет:

Отправить комментарий