четверг, 26 ноября 2015 г.

Իմ փոքիրկ անկյունը

Իմ փոքրիկ անկյունը



Իմ անկյունում բոլոր իմ մտքերն են և իմ ուրախ մանկությունը: Դպրոցում առաջին օրվանից ես ունեմ մի օրագիր, որտեղ իմ բոլոր տպավորություններն են և իմ կարծիքը շրջապատի մասին: Երբ շատ փոքր էի, սիրում էի տատիկիս և եղբորս հետ զբոսնել այգիներում: Մեր զբոսանքները միշտ շատ համեղ էին վերջանում, որովհետև տատիկս մեզ տանում եր <<Պոնչիկանոց>>: Այդ ժամանակ շատ բաներ սովորեցի, որոնցից հիմա հետևություններ եմ անում կյանքում երջանիկ լինելու և ճիշտ ապրելու համար

Իմ անկյունում իմ այդ բոլոր հիշողություններն են, իմ երջանիկ մանկության պահերը, իմ դպրոցական մի փոքր դժվար տարիները: Իմ դժվարությունը իմ հարաբերություններն էին դասընկերների հետ: Ես շատ ծանր էի տանում դա: Փորձում էի տարբեր միջոցներով շտկել այդ իրավիճակը: Երբ հասկացա, որ անընդհատ պետք է լինեմ պայքարի մեջ, որոշեցի դասարանս փոխել: Հիմա ես արդեն երկու տարի է, ինչ վայելում եմ իմ նոր ընկերական շրջապատը: Նրանք ինձ օգնում են մոռանալ այդ ամենը, և ես հպարտանում եմ իրենցով: Հետևություն արեցի, որ ընկերության ընթացքում պետք է քո բոլոր ընկերների հետ շփվել իրենց բնավորությանը համատասխան: Եթե դու չես կարող համակերպվել ընկերներիդ հետ, ուրեմն դու չես կարող նրանց հետ շատ մոտիկ լինել: Սակայն դա չի նշանակում, որ դու չպետք է նրանց հետ շփվես.... Անկեղծ ասած, ես իմ կյանքը նմանացնում եմ մի արկածային հեքիաթի, որտեղ միշտ հաղթում է բարին, որտեղ միշտ հաղթում է համերաշխությունը և ընկերությունը........

Комментариев нет:

Отправить комментарий