вторник, 16 февраля 2016 г.

Բան ունեմ ասելու......

Բան ունեմ ասելու........

Կարող եմ համուզված լինել, որ բոլոր մարդիկ սիրում են նվերներ ստանալ, իսկ ոմանք էլ նվերներ մատուցել: Համուզված եմ նաև, որ բոլորս էլ անհամբեր սպասում ենք նվերների՝ մանավանդ ամանորին (թե ինչպիսի նվերներ կստանանք Ձմեռ պապիկից): Այդ պահերը դառնում են մեզ համար ամենաուրախը և սպասվածը:
Կարևորը նվերի առժեքը չէ, այլ այն, թե ինչպես են նվերը մատուցում: Կարող է դա լինել մի փոքր բան, սակայն անհրաժեշտ, տեղին և ճաշակով նվեր: Ես շատ եմ սիրում նվերներ ստանալ և նվերներ մատուցել: Նվերներ տալուց ես պատրաստվում եմ, երկար ընտրում նվերը, իսկ հետո նվիրում: Երբ նվերը լինում է իմ պատրաստածը՝ այդ ժամանակ ես ավելի պատասխանատու եմ ինձ զգում, ուզում եմ համուզված լինել, որ նվերը դուր եկավ դիմացինին: Երևի նվեր ստացողից ավելի շատ ես եմ ուրախանում:
Նվեր ստանալը և մատուցելը բոլորիս էլ հաճելի է, բայց եկեք չպարտադրենք դիմացինին նվերներ մատուցել մեզ, չսպասենք պատասխան նվերի, քանի-որ այն կարող է մեզ հիասթափեցնել:
Կյանքում կան այնպիսի բաներ, որ երբեք չես նվիրի և չես էլ կարող նվիրել՝ դա սերն է, առողջությունը, արևի ճառագայթները, որ առավոտյան թակում է պատուհանը և այլն:
Եկեք գնահատենք այն ամենը, ինչ մենք ունենք, չնախանձենք իրար և ուրախանանք ուրիշի ուրախությամբ:


Комментариев нет:

Отправить комментарий