пятница, 14 октября 2016 г.

Կանգ առ ժամանակ, գոնե մեկ վայրկյանով...


Կանգ առ ժամանակ, թող ուղղեմ սխալներս, թող ներեմ այն մարդկանց, ում չեմ ներել: Կանգ առ ժամանակ, գոնե մեկ վայրկյանով, թող վայելեմ կյանքս պատանի, թող  հիանամ աշխարհով, վերհիշեմ մանկությունս,… Կանգ առ ժամանակ: Ժամանակ… հնարավորություն տուր ինձ ճանաչեմ աշխարհը, հասկանամ ո՞վ եմ ես, ո՞վ է ընկեր, ո՞վ է թշնամի: Չեմ հասցնում ճանաչել բոլորին, քանի որ արագ է անցնում ժամանակը, իսկ մենք կառչում ենք նրա ետևից: Վազում է ժամանակը, արագ, չսպասելով, միգուցե ի՞նչ որ տեղ է շտապում: Ապրում ես, ապրում  բայց մեկ է շատ հարցեր և անհասկանալի բաներ են մնում քո մեuջ: Անտարբեր մի եղիր մեր հանդեպ ժամանակ, կանգնիր, կամ դանդաղիր, կայանքը արագ թռչում է, իսկ մենք չենք հասցնում…


Комментариев нет:

Отправить комментарий