вторник, 11 октября 2016 г.

Ու՞մ եմ ուզում նմանվել


Մարդ  շատ հաճախ չգիտի, պարզապես չի կարողանում որոշել, թե իրոք ում կարող է նմանվել: Մտածում եմ ու զգում եմ, որ ես միայն ինձ եմ նման: Մտածում եմ չգիտեմ, թե որն է սահմանը վեհության և ինչին պետք է ձգտեմ: Յուրաքանչյուր մարդու հոգու խորքում նստած է մի թաքուն պահանջ, ստուգել իր լավն ու վատը, ստուգել ինքն իրեն, իր մտածածն ու արածը, ճիշտն ու սխալը, արդարն ու անարդարը, ստուգել իր տեղը կյանքում՝ այս արևի տակ, և իր նմանների կողքին, ստուգել իր ապրելու իմաստն ու նպատակը:
Չեմ սիրում նմանվել նրանց, ովքեր նայելով մարդկանց աչքերի մեջ ստում են, խաբում և անտարբերություն ցուցաբերում բոլոր պարագաներում:
Ինչքան մտածում եմ, թե իրոք ում եմ նմանվում՝ նմանվում եմ և՛ մայրիկիս, և՛ հայրիկիս, որոնց մեջ  զարգացած են բնավորթության այնպիսի գծեր, որոնք ինձ թև են տալիս, որ հասնեմ իմ նպատակին: Հայրս իսկական մեծատառով տղամարդ է մեր տանը, մայրս՝ մի քնքուշ ծաղիկ, բարության մարմնացում, արվեստը լավ ընկալող մի մարդ: Դա մի խորացած արվեստ է, որին ձգտում եմ հասնել ես: Ինչքան էլ ուզում եմ չնմանվել որևէ մեկին, այնքան ավելի եմ սկսում նմանվել և ձեռք բերել ծնողներիս բնավորության գծերը: Եվ եթե դա այդպես է, ուրեմն դա ամենալավ նմանակաումն է որ  ես երբևէ  կարող եմ անել կատարյալ մարդ  դառնալու համար:

Комментариев нет:

Отправить комментарий